Առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով ՊԲ-ն ետ է քաշել զորքերը. Վահրամ Պողոսյանը հայտնել է, թե ինչու
Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը որպեսզի.
ա) խուսափի ավելորդ զոհերից,
բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։
Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու։
#Հաղթելու_ենք»,- գրել է նա։
Նշենք, որ նա ավելի վաղ գրել էր, որ շփման գծի այն հատվածներում, որտեղ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, հրամանատարներից անընդհատ տեղեկություններ ենք ստանում, որ թշնամին կենդանի ուժի և զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում։
Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը։