Տեղեկություններ կան՝ ՊԲ-ի կողմից Ադրբեջանի ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից հետո մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է Բաքու. խոսնակ
Տեղեկություններ կան, որ Պաշտպանության բանակի կողմից թշնամու ռազմական օբյեկտներին երեկվա հասցված հրթիռային հարվածներից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքներից մի քանի հարյուր հազար մարդ խուճապահար փախչում է դեպի Բաքու և թիկունքային այլ բնակավայրեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Շնորհակալ ենք Ադրբեջանի ժողովրդին՝ ցուցաբերած քաղաքացիական բարձր գիտակցության համար: Իրականում, օր առաջ պետք է շտապել»։