ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք. Արծրուն Հովհաննիսյանը` Երևանի ու որոշ քաղաքների օդային տարածքում լսված ձայների ու պայթունի մասին
Րոպեներ առաջ Հայաստանի տարբեր քաղաքների ու մասնավորապես Գեղարքոինիքի և Կոտայքի մարզերի քաղաքների, ինչպես նաև Երևանի Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի օդային տարածքում լսվել են ինքնաթիռի ձայներ և պայթուններ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է.
«ՀՕՊ-ն է աշխատում, հանգիստ եղեք։ Ժողովուրդ ջան ՀՕՊ-ի հրթիռները երբեմն մեծ աղմուկ են հանում, մի անհանգստացեք։
Կարևորը ՀՕՊ-ը էֆեկտիվ է աշխատում»։
Հիշեցնենք, որ մինչ այդ հայտնել էինք, որ հակառակորդը հրետանի է կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ. կա զոհ և վիրավորներ: