Պուտինի, Թրամփի և Մակրոնի համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության էսկալացիան, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում։ Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Մենք սգում ենք զոհերի համար ու ցավակցում սպանվածների և վիրավորների ընտանիքներին։
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակցող կողմերի զինված ուժերի միջև ռազմական գործողությունները։
Մենք կոչ ենք անում նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ ստանձնել պարտավորություններ բարեխղճորեն և առանց նախապայմաններ դնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ կարգավորման բանակցությունները վերսկսելու համար»,- ասված է համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության մեջ։