Ադրբեջանցի գրեթե բոլոր զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան
Ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Ըստ Վահրամ Պողոսյանի, ներարկիչների առկայությունը թույլ է տալիս ասել, որ զինվորները թմրանյութերի ազդեցության տակ են եղել։
«Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցրած վիճակում: Սա միանշանակ ռազմական հանցագործություն է միջազգային իրավունքի տեսակետից»,-ընդգծեց խոսնակը։