Տղերք ջան, ինչքան ուզում եք գրազ եկեք, մենք սինկերսը կուղարկենք. Բրյուսովի աղջիկները սինկերս և նամակ են ուղարկել զինվորներին
Սոցցանցում հրապարակվել էր զինվորի նամակ, որտեղ նշված էր, որ իրենց ուտելիք պետք չէ. «Միայն եթե կարող եք` սինկերս ուղարկեք. Սինկերսի վրա գրազ ենք գալիս` կարո՞ղ ենք խոցել հակառակորդի տեխնիկան, թե՞ ոչ...»:
Զինվորների այս նամակին արձագանքել են Բրյուսովի ուսանողուհիները։ Նրանք սինկերսներներ են ուղարկել զինվորներին և նամակ գրել։
«Տղերք ջան, ինչքան ուզում եք գրազ եկեք, մենք սինկերսը կուղարկենք։
Մեր ամբողջ կուրսը սպասում է ձեր վերադարձին (12 աղջիկ` մեկը մեկից սիրուն)։
Հայ ազգի սերը սինկերսից քաղցր է։
Հ.Գ. կհանդիպենք Բրյուսովի բակում»։