Ջավախքցիների կողմից Արցախին. Ջավախքից ևս 3 բեռնատար ուղևորվեց (տեսանյութ)
Ջավախքցիները երեկվանից փակել էին վրաց-թուրքական Կարծախ մաքսային անցակետը, քանի որ վրաց-հայկական սահմանի փակ էր:
Ջավախքցիները ցանկանում էին հումանիտար օգնությունը բեռնատարներով Հայաստան ուղարկել, բայց վրաց-հայկական սահմանի Նինոծմինդա անցակետը շարունակում էր փակ մնալ։
Սակայն ջավախահայությունը չէր նահանջել։ Նրանք սպառնացել էին` եթե Ջավախքից չի կարող Հայաստան բեռնատար գնալ, ուրեմն Թուրքիայից էլ բեռնատար Վրաստան չի մտնելու։ Հենց այդ պատճառով Նինոծմինդայի անցակետից տեղափոխվել ենք վրաց-թուրքական` Կարծախի անցակետ ու փակել այն:
Ի վերջո, ալյուր, կարտոֆիլ և այլ մթերքներ բարձած, նախ` 2, իսկ այսօր արդեն 3 բեռնատար ճանապարհվել են Արցախ։