Բեկորային վնասվածք եմ ստացել, չեմ մեռնի. հաղթելու ենք. Արամ Մանուկյանը Արցախում է
«Իմ քայլը» դաշինքից Երևանի ավագանու նախկին անդամ Արամ Մանուկյանը սեպտեմբերի 27֊ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ կամավորագրվել է և մեկնում է Արցախ` մասնակցելու արացախաադրբեջանական շփման գծում ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններին։
«Գնացի )»...
Իսկ արդեն 3 օր անց` այսօր, նա նոր գրառում է արել և հայտնել, որ վիրավոր է։
«Բարև Հայեր ջան։ Հաղթելու ենք, ուրիշ տարբերակ չկա )
Հ.Գ. Մի քանի հատ բեկորային վնասվածք եմ ստացել, չեմ մեռնի»,-գրել է նա։