Հակառակորդը 500-ից ավելի զոհ ունի. Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ
Ադրբեջանական կողմը 500-ից ավելի զոհ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցին հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։
«Ադրբեջանական կողմի կորուստներն են. 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, անձնակազմը՝ շուրջ 500-ից ավելին»,- ասաց ՊԲ հրամանատարի տեղակալը։