Թուրքիան ու Ադրբեջանը մի բան հաշվի չեն առել. մեզ մեր գլխավոր խնդրից շեղել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան
Եթե Ադրբեջանում կարծում են, թե երկրորդ կամ երրորդ ճակատ բացելով առավելություն են ապահովելու՝ չարաչար սխալվում են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Թուրքիան ու Ադրբեջանը մի բան հաշվի չեն առել. մեզ մեր գլխավոր խնդրից շեղել չի ստացվի, մեր պայքարում 100%-ոց նվիրվածություն կա, մենք գիտենք, թե ինչ ենք ուզում և դրան անկասկած հասնելու ենք»։