«Պապ ջան, կներես, կիսատ մնացած վրեժ ունեմ լուծելու. ասաց ու գնաց»․ քառօրյայի ժամանակ ոտքը կորցրած Նարեկը կրկին Արցախ է մեկնել (ֆոտո)
Արտակ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու՝ Նարեկի հետ լուսանկար և կից գրել․
«Պապ ջան կներես կիսատ մնացած վրեժ ունեմ լուծելու. ասաց ու գնաց.
Նարեկս եղբոր Էրիկի հետ գնաց Ղարաբաղ»։
Ի դեպ վանաձորցի Նարեկը բանակում, ժամկետային ծառայության ժամանակ, մասնակցել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմին։ Նա վիրավորում է ստացել, կորցրել է աջ ոտքը, սակայն այսօր, առանց վարանելու, պրոթեզավորված ոտքով, դարձյալ մեկնում է մարտի դաշտ։