Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա մասնավորապես գրել է.
«Հակառակորդը Ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը»:
Նրա գրառումից րոպեներ առաջ էլ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր.
«Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։
Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ»: