Ադրբեջանի կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անձնակազմի կորուստ. ՊԲ փոխհրամանատար
Այսօրվա դրությամբ, ժամը 17-ի սահմաններում արձանագրվել է հակառակորդի հետեւյալ կորուստները՝ շուրջ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավել անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,-ասաց Սարգսյանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Վերջինս նշեց, որ այս պահին շարունակվում են ռազմական գործողությունները հյուսիսային, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններով. Մարտական գործողությունների ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ, տեղ-տեղ ավելանում եւ աճում է: