Քաղաքապետարանի՝ ռազմաճակատ մեկնած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատատեղերը․ Հակոբ Կարապետյան
Երեւանի քաղաքապետարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք կամավոր կամ աշխարհազորի կազմում մեկնում են ռազմաճակատ, աշխատանքային օրենսդրությամբ կպահպանեն իրենց աշխատատեղերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Անհրաժեշտության դեպքում այդ տեղերը ժամանակավորապես կլրացվեն»,- նշել է նա: