Էմմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները: Էմմանուել Մակրոնն իր մտահոգությունն է հայտնել և ընդգծել, որ կարևորում է բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելը:
Նշվում է նաև,որ Իլհամ Ալիևը զրույցի ընթացքում հերթական անգամ մեղադրել է Հայաստանին: