Կոչ եմ անում անհապաղ հանդարտեցնել իրավիճակը և վերականգնել հրադադարը. Ջո Բայդեն
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ևս անդրադարձել է Արցախի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններին:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից: Նա մասնավորապես նշել է. « Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում բռնության սկսմամբ և կոչ եմ անում անհապաղ հանդարտեցնել իրավիճակն ու վերականգնել հրադադարը և վերսկսել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները»:
Ընդգծենք, որ սահմանային բախումներին անդրադարձել էր նաև ԱՄՆ- ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը: