«Կանգնած եմ ազգիս կողքին» (I always stand by my Nation). Հենրիխ Մխիթարյանի կոչը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին:
«Առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները:
Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի կանգնել և օգնել կանգնեցնել տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ռազմական գործողությունները:
Մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց գոյության սպառնալիքի: Մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, ոչ թե թաքնվելու ապաստարաններում:
Ես միշտ կանգնած եմ իմ Ազգի կողքին»,-գրել է Մխիթարյանը:
I woke up this morning learning about the large scale attack of Azerbaijani army on #NagornoKarabakh (a de-facto independent state populated by Armenians) targeting civilian population in Stepanakert and surrounding areas.
I call on the international community to urgently stand up and to help stop the military actions against the regional peace and security.
We have an unalienable right to live in our homeland without an existential threat. Our children have the right to live in peace rather than hiding in shelters.
I always stand by my Nation