Արցախում 10 զինծառայող է զոհվել. Սամվել Բաբայան (տեսանյութ)
Ինձ մոտ եղած տեղեկություններով Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 10 զինածառայող:
Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:
«Քաղաքացիական անձինք ունենք վիրավոր, նույնիսկ երեխաներ, բայց օրվա վերջ հստակ թվեր կասեն, մենք ոչինչ չենք թաքցնում, սա պատերազմ է»,-ասաց Բաբայանը: