Ադրբեջանի գործողությունները վաղուց պլանավորված են եղել. ՊՆ խոսնակ
Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել, այս մասին տեղեցկացնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր», - գրել է նա:
The Ministry of Defense of Azerbaijan has officially announced the launch of a "counterattack", which comes to prove that the actions were planned long before. Anyone with basic military knowledge knows that planning a counterattack operation takes weeks. Minutes after the official announcement of the escalation, the Azeri-Turkish media published materials from the front line, which again proves that the provocation initiated by Azerbaijan was planned in advance.