Միայն հակահարձակում, միայն հստակ, մաքուր և կոշտ հաղթանակ. Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«ՀՈւՅԺ ԿԱՐԵՎՈՐ !!!
Մեր կանխտեսումն այն մասին, որ լուրջ պատերազմական գործողություններ են լինելու` ցավոք սրտի իրականացավ:
Սա այն իշխանությունը չէ, որով ցանկալի էր դիմակայել պատերազմին: Բայց կա այն` ինչ կա և հիմա մենք մեկ ենք` մեկ ազգ, մեկ բանակ, մեկ ճակատագիր:
Հիմա մեկ առաջնահերթություն միայն պետք է ունենանք.
Դադարեցնում ենք ամեն տեսակի ներքաղաքական քննարկումները: Համախմբվում ենք և դիմակայում, ապա և մարտական հաջողություններ արձանագրում:
Եթե սա վերաճի լայնամասշտաբ գործողությունների` իսկ դա այլևս շատ իրատեսական է` Հայաստանը երկու ելք միայն կարող է ունենալ. պարտություն և պատմության ավարտ կամ հաջողություն և վերջնական հաղթանակ:
Մեր միակ նպատակը պետք է լինի.
Ա. Հետ մղել հարձակումը,
Բ. Անցնել հակահարձակման
Գ. Նպատակ դնել ազատագրել ՀՀ մնացյալ տարածքները` մինչև Քուր-Արաքսյան բնագիծ և դրանով ամուր հաղթանակ ապահովել` լուծելով այս կոնֆլիկտը:
Որևէ այլ սցենար` լինելու է դավաճանություն, որ տանելու է դեպի մեր պարտության: Իսկ մենք պարտվելու իրավունք չունենք:
Մեր պարտքն է հաղթել: Բիշքեքներ, ապրիլներ կամ չափազանցված հուլիսներ մեզ թույլ տալ մենք այլևս չենք կարող:
Միայն հակահարձակում: Միայն հստակ, մաքուր և կոշտ հաղթանակ:
Այլ ելք մենք չունենք:
Ի զե´ն:
Դեպի´ հաղթանակ»: