Եթե ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն, իրավիճակը լրիվ այլ կլիներ․ Արման Աբովյան
Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։ Ալիևը արդեն բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
«Ադրբեջանում մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։ Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին»,- գրել է նա և հավելել, որ հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի, թե նա Ալիևի ասածն է շահարկում․ «Բայց մտածեք ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։ Դե լավ, չեք ուզում մտածեք, մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։
Կարողա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։
Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրակացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, միթե՞ այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։
Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեյիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն ,ապա համոզված եմ ,որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»,- գրել է նա։