Ժորժինյոն կարող է տեղափոխվել «Արսենալ»
Լոնդոնի «Չելսիի» իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն կարող է կարիերան շարունակել լոնդոնյան մեկ այլ թիմում՝ «Արսենալում»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ իտալացին չի գոհացնում Ֆրենկ Լեմպարդին, այդ իսկ պատճառով ակումբը հարմար առաջարկի դեպքում կվաճառի նրան։
Ընդգծենք, որ «Արսենալը» իտալացուն գնելու առաջնային թեկնածուներից է։