Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական տվեց
Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նա հրաժարվել է կազմել կառավարություն։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Հիշեցնենք, որ Գերմանիայում Լիբանանի նախկին դեսպանը վարչապետ նշանակվեց այս տարվա օգոստոսի 31-ին։
Ընդգծենք նաև, որ երկրում կառավարական ճգնաժամը ծագեց օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո։