Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, թե ինչքան է վախենում ԲՀԿ առաջնորդից. Աշոտ Անդրեասյան
ԲՀԿ անդամ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, թե ինչքան է վախենում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից և ԲՀԿ-ից։
Նախկիններին մեղադրելով շատ ու շատ բաներում Նիկոլը գերազանցել է նրանց իր հակաժողովրդավար և ապազգային գործունեությամբ։
Նիկոլ Փաշինյանը պետական բոլոր հիմնարկները ծառայեցնում է իր քմահաճույքներին՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Օրենքը։
Այո՛ , մենք մեր առաջնորդին ճանապարհեցինք ԱԱԾ շենք նրա անունը վանկարկելով և ծափողջույններով, քանի որ մեծ հաղթանակները ծնունդ են առնում նմանատիպ անարդարությունների դեմ սկիզբ դրված պայքարից։
Թե՛ մեր ղեկավարը , և թե՛ մեր գործն արդար են, իսկ արդարությունը հաղթանակելու է վաղ թե ուշ։
Կհանդիպենք Նիկո՛լ, չկասկածես»։