«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վայր կդնի մանդատը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը սեպտեմբերի 28-ին դիմելու է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հարցով։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ պատգամավորը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը։
«Պատգամավորական մանդատը վայր եմ դնում Պետական վերահսկության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու նպատակով»,- ասաց Ուլիխանյանը։