Նիգերիայում կրակ են բացել նահանգապետի ավտոշարասյան վրա․ կա 15 զոհ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապված ջիհադիստ մարտիկները ուրբաթ օրը սպանել են Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող նահանգապետերից մեկի անվտանգության 15 աշխատակցի։
Այս մասին տեղեկանում ենք France Presse-ից։ Գործակալության տվյալներով ՝ ութ ոստիկաններ, երեք զինվորներ և միլիցիայի չորս անդամներ զոհվել են մեքենաների վրա հարձակման արդյունքում, որոնցից մեկը վարում էր Բորնո Բաբագանի նահանգի նահանգապետ Ումար Ուլումը: Հարձակումը տեղի է ունեցել Չադ լճի ափին գտնվող Բագա քաղաքի մոտակայքում:
Գրոհայինները կրակ են բացել այն ժամանակ, երբ մեքենաների շարասյունն անցնում էր երկրի միացյալ ուժերի շտաբի մոտով։ Նահանգապետը վնասվածքներ չի ստացել։