Հայտնի է, թե որ համարի մարզաշապիկով Լուիս Սուարեսը հանդես կգա Մադրիդի «Ատլետիկոյում»
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսն իրեն ընտրել է խաղային համար։ Ակումբի թվիթթերյան էջը նշում է, որ Սուարեսը վերցրել է 9-րդ համարը։
Նախկինում այդ խաղահամարը պատկանում էր Ալվարո Մորատային, ով օրեր առաջ տեղափոխվեց «Յուվենտուս»։
Ընդգծենք, որ 33-ամյա ուրուգվայցին մադրիդյան թիմի հետ կնքեց 2 տարվա պայմանագիր։