Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ ՊողոսյանԱպրիլի 22-ին Ալիևը կլինի Մոսկվայում. հայտնի է` ինչ հարցեր է նա քննարկելու Պուտինի հետ Փարիզում տղամարդը սպառնում է պայթեցնել իրեն Իրանի հյուպատոսության շենքում
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News.am
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացելԱրցախցիների մեծամասնությունը չի ցանկանում հեռանալ Հայաստանից. Արցախի ՄԻՊ-ը հարցման արդյունքներ է հրապարակել «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱմերիկյան լրատվամիջոցները նշում են, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի հարձակմանըՋաթին Շարման որոնվում է որպես անհետ կորածՀայաստանն ու Ադրբեջանը ասել են, որ պատրաստ են հարգել 1991 թ․-ի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում․ Փաշինյանը պատրաստ է նաև փոխանցել 4 ոչ անկլավային գյուղերը․ ԼավրովՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարելՌԴ քաղաքացիների կողմից դեկտեմբերի 8-ին խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՓաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ-ից հերքում ենՄենք դեռ մեզ Հայաստանի դաշնակից ենք համարում․ ԼավրովՓաստաբան Վահան Հովհաննիսյանի ահազանգի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ԲԿ (տեսանյութ)Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձըԱմենաշատ օգուտը Հայաստանն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ ԼավրովՓաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. ԱբրահամյանԵվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)
Հասարակություն

Դիմածնոտային վիրաբույժը փրկում է՝ հեռացնելով քրոնիկ ինֆեկցիայի օջախ հանդիսացող ատամը (լուսանկարներ)

Մարդիկ հաճախ հետաձգում են ստոմատոլոգին այցելությունը։ Դիմանում են, սպասում՝ մտածելով, թե ցավ է, կանցնի։ Բայց իրականում խնդիրը գնալով բարդանում է, ու կարող է բարդանալ այնքան, որ բուժմամբ զբաղվի ոչ թե ստոմատոլոգը, այլ արդեն դիմածնոտային վիրաբույժը։

Ինչո՞վ է վտանգավոր ստոմատոլոգին այցը ուշացնելը՝ կպատմի հենց «Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային ծառայության վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերականի հետ զրույցում:

Հավանաբար շատերը չգիտեն կամ չեն պատկերացնում, որ ընդամենը մեկ չբուժած ատամը, կարող է դառնալ առողջության, անգամ կյանքի սպառնալիք։

Կարիեսը և պուլպիտը նախ առաջացնում են պերիօդոնտիտ՝հարարմատային հյուսվածքների բորբոքում, հետո բորբոքային պրոցեսը տարածվում է ծնոտով մեկ՝առաջացնելով պերիօստիտ կամ ենթավերնոսկրային թարախակույտ,ինչպես նաև կարող է տարածվել դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ՝առաջացնելով աբսցես կամ ֆլեգմոնա։


Հիվանդի ինքազգացողությունը վատանում է, ի հայտ են գալիս ինտոքսիկացիայի երևութներ, մինչև 40 ջերմության բարձրացում, ցավ, բերանի բացման սահմանափակում, մաշկի այտուց և հիպերեմիա։


Ինչպեսպատմում է դիմածնոտային վիրաբույժ Գրիգոր Գրիգորյանը, աբսցեսների ու ֆլեգմոնաների բուժումն արդեն պահանջում է վիրահատական միջամտություն և երբեմն ստացիոնար երկարատև բուժում. «Աբսցեսը պատիճավորված թարախային էքսուդատն է, իսկ ֆլեգմոնան բջջանքի տարածուն թարախային բորբոքումը: Կատարում ենք աբսցեսի կամ ֆլեգմոնայի բացահատում ու դրենավորում, ապահովում թարախի էվակուացիան, հետո նշանակում ենք դեղորայքային բուժում, անտիբիոտիկային թերապիա, հակահիստամինային, դեզինտոքսիկացիոն,ցավազրկող թերապիա: Հետվիրահատական շրջանը ստացիոնարում կախված է հիվանդի ընդհանուր վիճակից,հիվանդության բարձիթողիության աստիճանից»:


Ավելին, ո՛չ միայն չբուժած, այլև սխալ բուժված ատամը կարող է դառնալ դիմածնոտային լուրջ խնդիր։ Մասնավորապես, պատահում է, որ ոչ հմուտ ստոմատոլոգիական միջամտության արդյունքում հարքթային հայմորյան խոռոչներից մեկում պլոմբանյութ է հայտնվում։

Բժիշկ Գրիգորյանը ներկայացնում է դրա հավանական բարդությունները.«Կարող է զարգանալ սուր օդոնտոգեն (ատամնածին) հայմորիտ։ Խնդիրը ժամանակին չկանխելու դեպքում, կարող էառաջացնել մի շարք բարդություններ՝թարախաբորբոքային պրոցեսի տարածում դեպի դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքներ, հարքթային այլ խոռոչներ,դեպի ակնակապիճ,գլխուղեղ՝առաջացնելով այնպիսի ծանր բարդություններ ինչպիսիք են՝ դիմային երակի թրոմբոֆլեբիտ,մենինգիտ,մենինգոէնցեֆալիտ,ուղեղի աբսցես և այլն»:

Օդոնտոգեն հայմորիտի ժամանակ լինում է դեմքի շրջանում ծանրության զգացում,ճառագայթող ցավ դեպի աչք, քունք, ականջ, քթից արտադրություն՝ շճային կամ թարախային բնույթի,հնարավոր է սուբֆեբրիլ ջերմություն:Եթե սուր շճային կամ սուր թարախային հայմորիտ է, բուժումը կատարվում է կոնսերվատիվ դեղորայքային մեթոդներվ։

Հեռացվում է ինֆեկցիայի աղբյուր հանդիսացող ատամը,նշանակվումեն քթի կաթիլներ կամ փչոցներ,հակաբիոտիկային թերապիա, հայմորյան խոռոչի պունկցիա և լվացումներ։ Քրոնիկ օդոնտոգեն հայմորիտի ժամանակ կատարվում է վիրահատություն, հեռացվում են օտար մարմինը և պաթոլոգիական հյուսվածքները։

Պարտադիր հեռացվում է պատճառային ատամը՝ հայմորիտի կրկնությունը բացառելու համար։


Դիմածնոտային բժիշկը հիվանդ ատամից առաջացող մեկ այլ լուրջ խնդիր էլ է նշում։ Հաճախ այդ նույն չհեռացված ատամից կարող է առաջանալ կիստա: Կիստան հեղուկով լի բարորակ գոյացություն է, որը կարող է առաջանալ վերին ու ստորին ծնոտներում, ժամանակի ընթացքում մեծանում է, սկսում քայքայել ոսկրային հյուսվածքը:

Երբեմն ոսկորն այնքան է բարակում, որ առաջանում է ծնոտի ախտաբանական կոտրվածք:


«Կիստայի առանձնահատկությունն այն է, որ զարգանում է առանց ախտանշանների, այնքան ժամանակ մինչև մարդը դեմքին չի նկատում անհամաչափություն և ուռածություն: Երբեմն կիստաները պատահաբար են հայտնաբերվում ԼՕՌ բժշկի կամ ստոմատոլոգի ցուցումով կատարված ռենտգենաբանական հետազոտության արդյունքում: Երբեմն կիստան կարող է ավելի վաղ հայտնաբերվել, եթե առաջանա կիստայի թարախակալում, ու հիվանդը ցավեր ունենա»,- ասում է բժիշկ Գրիգորյանը:

Սրանք դիմածնոտային այն խնդիրներն են, որոնք առաջանում են ատամներից, և դրանց լիարժեք բուժմամբ կարող է զբաղվել միայն դիմածնոտային վիրաբույժը։Դիմածնոտային բժիշկները հաճախ են կատարում հեռացումներ ոչ միայն բորբոքման պատճառ դարձած, այլև ռետենցված և կիսառետենցված,դիստոպիկ ատամների։

Դրանք այն ատամներն են, որոնք գտնվում են ծնոտների մեջ, սխալ դիրք ունեն, չծկթած ժանիքներ կամիմաստության ատամներ են, և հեռացվում են միայն վիրահատական միջամտությամբ, երբեմն անգամ պահանջվում է անեսթեզիոլոգիական ծառայություն՝ընդհանուր անզգայացում։

Դիմածնոտային վիրաբույժներն են զբաղվում նաև հղիների, սոմատիկ խնդիրներ ունեցողների ատամների հեռացումով, երբ անհրաժեշտ էստացիոնար պայմաններ և տարբեր մասնագետների խորհրդատվություն։


«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի դիմածնոտային ծառայությունում մեծ հաջողությամբ իրականացնում են նաև կոտրվածքների վերականգնում և պլաստիկ միջամտություններ: Այստեղ իրականացվող պլաստիկ միջամտությունները ունեն ինչպես էսթետիկ,այնպես էլ ֆունկցիոնալ-վերականգնողական նշանակություն: Օրինակ՝ կարող է կատարվել ֆունկցիոնալ-ռեկոնստրուկտիվվիրահատություն, երբ վնասվածքի կամ նորագոյացության հեռացման հետևանքով առաջանում է արտաքին թքի դեֆեկտ կամ դեֆորմացիա,ինչպես նաև կատարվում են երկորրդային, երրոդային էսթետիկ վիրահատություններ։


Օրթոգնատիկ վիրահատությունները ևս ունեն էսթետիկ և ֆունկցիոնալ նշանակություն, դրանց շնորհիվ ուղղվում է սովորական դիրքից առաջ ու հետ տեղադրված ծնոտների կծվածքը:


«Արթմեդ» ԲՎԿ դիմածնոտային բաժանմունքը ընդունում է պլանային ու շտապ դեպքերով բազմաթիվ հիվանդները: Այստեղ կարևորվում է թիմային աշխատանքը.
պրոֆեսիոնալ բարձր մակարդակում հզոր ախտորոշիչ կենտրոնի, նյարդաբանական, ԼՕՌ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ պացիենտներին մատուցվում է արդյունավետ ու լիարժեք բուժում: