Հայ պարարվեստի մոսկովյան նվիրյալների անակնկալը՝ Հայաստանի անկախության կապակցությամբ (տեսանյութ)
Հայ պարարվեստի գործիչների ռուսաստանյան ալյանսի ( ՀՊԱԳՌԱ) մոսկովյան կազմը հրաշալի անակնկալ էր մատուցել Հայաստանի անկախության կապակցությամբ։
Հա յնորագույն պարի պատմության մեջ առաջին անգամ, տեսահոլովակի պարային բոլոր տեսարաններում նկարահանվել էին խմբերի հենց ղեկավարներն ու պարուսույցները։ Սա կարող է հրաշալի նախադեպ դառնալ նոր սերնդի համար։
Մտահղացման և սցենարի հեղինակն էր Իշխան Գասպարյանը ( Պարիակադեմիա), իսկ բեմադրական գործընթացի մեջ ներգրավված էին Սուրիկ Բրուտյանը ( «Արգիշտ»), Մարգարիտա Գրիգորյանը («Վարդավառի ծաղիկներ»), Լիդա Սարգսյանը ( «Ագապե»), Նարեկ Ծատուրյանը և Մերի Պապիկյանը («Էսքիզ»), Ելենա Շամոյանը ( «Ախթամար»), Միլենա Սանախչյանը («Նռանե»), Արմինե Գասպարյանը և Վերոնիկա Բաբուջյանը ( Պարի Ակադեմիա)։
Սա թիմային հրաշալի աշխատանքի արդյունք էր։
Տեսանյութ՝ Շուշան Պետրոսյանի «Հայրենիք» ստեղծագործության ուղեկցմամբ։