«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության որոշումը կհրապարակվի այսօր՝ 23։00-ին։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանը, նշելով, որ իր ։տրամադրությունը շատ բարձր է։