Փարիզում 3 մարդ է դանակահարվել
Փարիզի Charlie Hebdo խմբագրության նախկին գրասենյակի մոտ դանակահարվել է 3 մարդ: Այս մասին տեղեկանում ենք BFM TV-ից:
Հանցագործության մեջ կասկածվողը փախուստի է դիմել: Տեղական իշխանությունները որոշել են փակել դպրոցները, մանկապարտեզներն ու ծերանոցները, մինչև կգտնեն հանցագործին:
Այս պահին դեպքի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:Նշվում է միայն, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է: