«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցն իրականացնում է ստորագրահավաք` տուգանքները չեղարկելու համար. Վահե Դոխոյան
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հայտարարություն Լոռու մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ այսօրվանից «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային գրասենյակն իրականացնում է ստորագրահավաք՝ արտակարգ դրության ժամանակ նշանակված տուգանքները (դիմակներ և այլն) չեղարկելու (համաներում) համար։
Ստորագրահավաքին միանալ ցանկացողները կարող են այցելել «Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային գրասենյակ` ք. Վանաձոր, Տերյան 6ա»։