Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ղեկավարները սահմանին պարբերաբար հանդիպումներ են անցկացնումԿառավարության 2024 թվականի ապրիլի 25–ի հերթական նիստը` ուղիղ միացմամբՏեղին է Փաշինյանի այն բնորոշումը` Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում. «Փաստ»Օդի աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՏարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի. «Հրապարակ»Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Տնտեսություն

Վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին. «Ժառանգություն»

ՀՀ վարկատու կազմակերպությունների եւ վարկառուների միջեւ կուտակված եւ համավարակի ընթացքում ահագնացող խնդիրների մասին արդեն տեւական ժամանակ քննարկումներ եւ բողոքի հանրային գործողություններ են ընթանում, որոնց վերաբերյալ «Ժառանգությունն» իր արձագանքը հնչեցրել է տարբեր հարթակներում:

Սեպտեմբերի 24-ի վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների կիրառման, դրանց համաներման խնդիրներին վերաբերող ԱԺ լսումներում ՀՀ ԿԲ փոխնախագահ Ն.Երիցյանի ելույթը, մեր համոզմամբ, նոր հարցականներ առաջացրեց՝ հեռացնելով խնդրի հաղթահարման ուղուց:


«Ժառանգություն» կուսակցությունն այդ ելույթում հնչած որոշ պնդումներ համարում է խիստ մտահոգիչ, քանզի դրանք չեն արտացոլում ՀՀ վարկային դաշտի իրական պատկերը: Համոզված ենք, որ իրականությանը պետք է նայել բաց աչքերով. հարցերի քողարկումը բնավ խնդրի արդյունավետ լուծում չէ: Եթե իրոք վարկառուների 93%-ը վճարունակ է, ապա վարկատու կազմակերպությունները մտահոգվելու առիթ չունեն եւ սեփական միջոցների հաշվին կարող են զիջել խնդրահարույց վարկերի տույժ-տուգանքները, որոնք, ըստ ԿԲ փոխնախագահի, վերաբերում են ՀՀ վարկառուների ընդամենը 7%-ին:

Արտահայտելով իր մտահոգությունը տիրող իրավիճակի վերաբերյալ՝ «Ժառանգությունը» ՀՀ ԿԲ-ին եւ կառավարությանն առաջարկում է հետեւյալ քայլերը.

Վարկատու կազմակերպություններից պահանջել հաշվետվություն այն հաճախորդների մասին, ովքեր մինչ համավարակը եղել են պարտաճանաչ վարկառուներ, սակայն եռամսյա վարկային արձակուրդից հետո ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ:

Կառավարության հետ համատեղ քննարկել իրական վիճակագրական պատկերը եւ մշակել լուծումներ, որոնք չեն վնասի ոչ վարկառուների, ոչ էլ վարկատուների շահերը: Պետության խնդիրը ոչ թե քաղաքացու ունեզրկմանը լռելյայն աջակցելն է, այլ համավարակով պայմանավորված արտակարգ դրության մեջ սատար կանգնելը: Մարել մինչեւ 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ սպառողական վարկերը:

Պարտադիր դարձնել սպառողական վարկերի ապահովագրությունը:

Լիցենզիայից զրկել Մոգո, Գուդ Կրեդիտ, Հիմա Կրեդիտ վարկային կազմակերպություններին, որոնք ստեղծվել են փողերի լվացման կասկած հարուցող ճանապարհով, դրանց սեփականատերերը, տարբեր աղբյուրների պնդմամբ, Varks.am լիցենզիայից զրկված կազմակերպության հետ են կապված: Varks.am-ի տխրահռչակ գործն այսօր շարունակում են հիշյալ ընկերությունները՝ տրամադրելով 10,000 (տասը հազար) ՀՀ դրամից սկսած վարկեր (Vivus.am):

Տպավորություն է ստեղծվում, թե անհատ վաշխառուների ունեզրկող դերն այսօր ստանձնել են վարկային որոշ կազմակերպություններ, ինչից ակնհայտ է, որ վարկերի մարման խնդիր ունի վարկառու բնակչության ոչ թե 7%-ը, այլ շատ ավելին, որի ստույգ թիվը, հուսանք, ԿԲ-ն կճշտի: