Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարանը խաղող է մթերում (տեսանյութ)
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարանը հերթի տակ խաղող է մթերում:
Այդ մասին գրում է ֆեյսբուքյան օգտատեր` Սոսե Արմենովնան, ով նաև կից տեսանյութ է հրապարակել։ Նա տեղեկացրել է նաև, որ «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարանը պատրաստ է աջակցության ձեռք մեկնել նաեւ Չինարիի խաղողագործներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խաղողագործները փակել էին Երևւան-Երասխ մայրուղին, քանի որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ կային։
Խաղողագործները դժգոհ էին առաջարկվող գներից և վստահեցնում էին, որ նախկին կառավարությունների օրոք խաղողն ավելի բարձր գներով էր մթերվում։ Այժմ, շարքով կանգնած մեքենաները սպասում են խաղողի մթերման իրենց հերթին։
Տեսանյութ