Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը (Տեսանյութ)
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել.
«Դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչն էլ որոշել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարել, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանել և նույն դատարան նոր քննության ուղարկել»,- գրել էր նա։