Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով
Իտալական «Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով։
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը։ Իբրահիմովիչը երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել և այն ցույց է տվել դրական պատասխան։ Նշվում է նաև, որ հարձակվողը չունի ոչ մի սիմպտոմ։
Ընդգծենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել միլանյան թիմի մեկ այլ հարձակվողի՝ Ռաֆայել Լեաոյի մոտ։