Լուիս Սուարեսը չի կարողացել զսպել արցունքները «Բարսելոնային» հրաժեշտ տալու իր մամուլի ասուլիսում (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»։
Սուարեսը տեղափոխությունից առաջ վերջին մամուլի ասուլիսն է տվել կատալոնական թիմի կազմում։ Ասուլիսի ժամանակ Սուարեսը հազիվ է զսպել արցունքները։ Նա շնորհակալություն է հայտնել թիմից իրեն վստահելու ու անցկացրած 6 անհավանական մրցաշրջանների համար։ Հավելենք, որ Սուարեսը լքեց ակումբը, քանի որ չէր մտնում թիմի նորանշանակ մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում։
Մանրամասները՝ տեսանյութում։