Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ նախագահ, դեռևս չի շոշափվել
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ նախագահ, դեռևս որևէ մեկը չի շոշափել: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը Երվանդ Խունդկարյանը:
«Այս պահի դրությամբ ո՛չ առաջադրման, ո՛չ չառաջադրման մասին որոշում չունեմ, քննարկումը կլինի աշխատակարգային նիստում»,- պատասխանելով լրագրողներին, թե ինքն ուզում է դառնալ ՍԴ նախագահ, ասաց Խունդկարյանը:
Հարցին, թե Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրվելու դեպքում ՍԴ ճգնաժամը կշարունակվի՞, Խունդկարյանն ասաց. «Այն անձը, ով կընտրվի աշխատակարգային նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, լուծումը կլինի օրենքի պահանջների համաձայն»: