ՌԴ մեկնել ցանկացողները գիշերել են կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողներն անժամկետ հացադուլ են հայտարարել։ Նրանցից մի քանիսը կառավարության դիմաց իրենց ընտանիքներով գիշերել է։
Այսօր` սեպտեմբերի 23֊ի առավոտյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նրանցից երկուսին, սակայն արդյունքը, ցուցարարների համար, գոհացուցիչ չէ։
Փաշինյանը կրկնել է, որ սահմանի փակ մնալը պայմանավորված է կորոնավիրուսի հետ։
Վարչապետը խոստացել է, որ գոնե 200 հոգու հարց կլուծվի։ Թե երբ կլինի դա` չի ասել։
«Սպասում ենք, 2 օր կլինի, թե 5 օր... երբ` չգիտենք, բայց նստացույցը շարունակելու ենք։ Շուտով կմոտենան նաև մյուս մասնակիցները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։