Խաշթառակում թոռներին ծեծելու գործով մեղադրյալը շուտով կտեղափոխվի հոգեբուժարան. նա շարունակում է չընդունել մեղադրանքը
Խաշթառակում թոռներին ծեծելու գործով 57-ամյա մեղադրյալը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց. նշանակվել են փորձաքննություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի պաշտպան Արթուր Մելիքբեկյանը։
Նա ասաց, որ իր պաշտպանյալը 2 օրից կտեղափոխվի հոգեբուժարան. «Դատարանի որոշմամբ կտեղափոխվի, որպեսզի որոշվի նրա մեղսունակության հարցը, պետք է փորձաքննություն իրականացվի»։
Պաշտպանը նշեց, որ գործով մեղադրյալը շարունակում է իրեն առաջադրված մեղադրանքը չընդունել։