Դատարանը Վարդան Օսկանյանի որդուն սնանկ ճանաչեց եւ արգելանք դրեց նրա գույքի վրա
Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին Սնանկության դատարանի դատավոր Արսեն Բաբայանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ դատարանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումն ընդդեմ Արա Օսկանյանի` նրան սնանկ ճանաչելու պահանջի մասին։