Քեզ պիտի կալանավորեմ, որ աթոռս պահեմ
«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցություններն այսօր հայտարարեցին, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում կանցկացնեն հանրահավաք։
Սա աշնան մեկնարկից կարճ ժամանակ անց արդեն ընդդեմ իշխանության գործողությունների հերթական հանրահավաքն է, իսկ ավելի վաղ «Նիկոլ հեռացիր» կարգախոսով ու կառավարության հրաժարականի պահանջով այլ ընդդիմադիր ուժեր նույնպես հանրահավաքներ անցկացրել են։
Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադմիր խմբակցությունն իր ուժերը համախմբելու է Հայ հեղափոխական դաշնակցության հետ, իսկ թե ինչ մարդկային ռեսուրսներ ունեն այս երկու կուսակցությունները, պարզ է բոլորին։
Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևը ընդամենը կարողացավ մի շատ լուրջ ռեսուրս մոբիլիզացնել օրերս ու պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հիմա մարդկային բավականին ծանրակշիռ ռեսուրս ունեցող ուժերին միացել է նաև նորաստեղծ Հայրեիքը կուսակցությունը։ Որքան էլ քայլարած պատգամավորները Ազգային ժողովի միջանցքներում աջ ու ձախ հարցազրույցներ տան ու բղավեն, որ իրենց չի վախեցնում հոկտեմբերի 8-ին պլանավորված հանրահավաքը, ակնհայտ է, որ այն խառնել է այս իշխանության պլաննրն ու ստիպել հերթական անգամ գնալ անիմաստ ու չտրամաբանված քայլի։
Վարչապետ Փաշինյանը հասկանում է, որ Ազատության հրապարակում բացի այս երեք ուժերը, հավաքվելու են նաև սոցիալական խնդիրների տակ կքած բազմաթիվ մարդիկ։ Սա լուրջ վտանգ է իր իշխանությանը, իսկ այդ վտանգը չեզոքացնելն արդեն անհնար է դառնում ֆեյսբուքյան լայվերով։ Գործի է դրվում ռեպրեսիվ ապարատը ու տրված է հրահանգ դաշտից շատ արագ լիկվիդացնել Գագիկ Ծառուկյանին, իսկ լիկվիդացնել հնարավոր է միայն կալանքով։
Արդեն իսկ հստակ է, որ իշխանությունը գնում է Գագիկ Ծառուկյանին կալանավորելով ընդդեմ իրեն համախմբված ուժը ջլատելու ճանապարհով։ Լիկվիդացնելով Ծաուկյանին նպատակ է դրված նաև նրա ֆինանսական միջոցներին հասնել, քանի որ իշխանությունը մինչև հիմա շարունակում է կարծել, որ եթե չկա փող, չկա նաև Ծառուկյանի շուրջ համախմբում։
Բայց այս կանխատեսելի քայլը կարող էր աշխատել հեղափոխական էյֆորիայի օրերին, երբ պողոսն ու հպարտ քաղաքացին Փաշինյանի մեջ տեսնում էին մի փրկչի, որը եկել է լցնելու մթերքով իր սառնարանները, տեսնում է մի մարդու, որը գալու է և երկիրը ողողի աշխատատեղերով և ներդրումներվ, սակայն տված խոստումներով քաղաքացուն խաբելուց հետո դժվար թե գտնվի 100 հիմար, որը կհավատա, որ Փաշինյանը եկել է, որ ինքը լավ ապրի։
Այս աքսիոմատիկ ճշմարտությունն արդեն հասու է տաքսու վարորդներին, և ագամ պողոսներին, այնպես որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը չի կարող փրկել իրավիճակը ու կասեցնել դժգոհության այս համընդհանուր ալիքը, որը ուղղված է այս ապիկար իշխանության գործողություների դեմ։
NewsPress.am