Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»
«ՊՍԺ»-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»։
Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ը։ Ֆուտբոլիստի գործակալն ու մադրիդյան թիմի մասնագետները միասին հանդիպել են Ֆրանսիայի ռեստորաններից մեկում։
Կավանին պատրաստ է 2 տարվա պայմանագիր կնքել մադրիդյան թիմի հետ։ Ընդգծենք, որ մեկ այլ ուրուգվայցի՝ Լուիս Սուարեսը կարող է համալրել մադրիդյան թիմի շարքերը։