Եթե ՌԴ-ի հետ սահմանը չբացվի՝ նստացույց կանեն. Ռուսաստան մեկնել ցանկացողների բողոքի ակցիան
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության դիմաց իրենց պահանջով եկել էին նաև Ռուսաստան մեկնել ցանկացողները: Նրանք պատրաստ են մինչև անգամ նստացույց անե: Ասում են՝ միևնույնն է շատերը նույնիսկ տուն էլ չունեն այստեղ:
«Շարունակ գոռում ենք, ասում ենք՝ լուծեք այս հարցը, օրհասական է, մարդկանց տներից վեշերով դուրս են հանում, չեն կարողանում աշխատել»,-վդովված ասացին նրանք:
Ցուցարարները պահանջում են, որ անձամբ վարչապետն իրենց դրական պատասխան տա, հակառակ դեպքում այսօրվանից կնստեն նստացույցի:
«Այսօրվանից ոչ թե պահանջելու ենք, այլ մեր քայլերով ստիպելու ենք, որպեսզի հետևողական լինեն և շատ արագ լուծեն այս հարցը»,- հայտարարեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Կառավարության դեմ հավաքվածները իրեն հետ ունեն պաստառներ, որոնցով կոչ են անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օգնել իրենց Ռուսաստան վերադառնալու համար: