Լուիս Սուարեսը կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը կտեղափոխվի Մադրիդի «Ատլետիկո»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Աղբյուրը նշում է, որ ուրուգվայցին համաձայնության է եկել ակումբի հետ և կխզի իր գործող պայմանագիրը։ Մադրիդյան ակումբի հետ Սուարեսը կկնքի 2 տարվա պայմանագիր և տարեկան կստանա 9 միլիոն եվրո աշխատավարձ։
Ընդգծենք, որ կատալոնական թիմի նորանշանակ մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերում Սուարեսը չի մտնում։