Ալվարո Մորատան վերադառնում է «Յուվենտուս»
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան վերադառնում է «Յուվենտուս»։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆուտբոլիստն այս պահին բժշկական զննություն է անցնում։ 1 տարվա վարձակալության համար թուրինյան ակումբը կվճարի 9 միլիոն եվրո։ 2021-ի ամռանը ակումբը Մորատային կարող է գնել 45 միլիոն եվրոյով։
Ընդգծենք, որ Մորատային թիմում ցանկանում էր անձամբ տեսենել նորանշանակ մարզիչ Անդրեա Պիռլոն։