Սպանել են իտալացի մրցավար Դանիելե Դե Սանտիսին և իր ընկերուհուն
Իտալացի ֆուտբոլային մրցավար Դանիելե Դե Սանտիսին սպանել են։ Այս մասին հայտնում է La Repubblica-ն։
Ինչպես նշում է աղբյուրը, ողբերգությունը տեղի է ունեցել սպանվածի՝ Լեչչեում գտնվող տանը։ Մրցավարի և իր 30-ամյա ընկերուհու մարմինը գտել են երեկ։ մրցավարի հարևանները նշել են, որ սկզբում եղել է վեճ, որից հետո հանցագործները սպանել են նրանց։
Նրանք ընդգծել են նաև, որ տեսել են դանակով զինված փախչող տղամարդու։ Մրցավարը Իտալիայի Seria C-ում սպասարկել է 130 հանդիպում։