Մահացել է Սիլվեստեր Ստալոնեի մայրը
98 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ դերասան Սիլվեստեր Ստալոնեի մայրը։ Այս մասին տեղեկանում ենք TMZ-ից։
Կնոջ մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Սիլվեստեր Ստալոնեից զատ կինն ուներ նաև ևս մեկ որդի՝ երգիչ Ֆրենկ Ստալոնեն։
Նրա դուստրը մահացել է։ Կնոջ որդիները դեռ չեն մեկնաբանել իրենց մոր մահը։