Մահացել է Սփիլբերգի և Սկորսեզեի ֆիլմերի օպերատորը
84 տարեկան հասակում մահացել է ամերիկացի կինոօպերատոր Մայք Չեպմենը։ Այս մասին հայտնել է օպերատորի կինն իր ինստագրամյան էջում։
Չեպմենը մահացել է սեպտեմբերի 20-ին։ Նրա մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Օպերատորը 2 անգամ առաջադրվել է Օսկարի մրցանակի։
Ընդգծենք, որ նա եղել է Սթիվեն Սփիլբերգի և Մարտին Սկորսեզեի ֆիլմերի օպերատորը։