Արմեն Փամբուխչյանը հասկացել է՝ իր աշխատանքն ավելի արդյունավետ է գործադիրում, քան օրենսդիրում. նա ԱԻն կգնա (վիդեո)
Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
«Օրենսդիրում երկու տարվա աշխատանքի ընթացքում հասկացա, որ իմ գործունեությունն ավելի արդյունավետ է գործադիրում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ նա վերջերս մանդատը վայր էր դրել՝ Կառավարությունում աշխատելու նպատակով։